• (+374 10) 22 65 02
  • ermmg@mail.ru

Նորություններ

«ArmSecurity-2017» անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային առաջին ցուցահանդես

2017թ. սեպտեմբերի 2-4 անցկացվեց «ArmSecurity-2017» անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային առաջին ցուցահանդեսը՝«Անվտանգ Հայաստան» խորագրով: Ցուցահանդեսի նպատակն էր ցուցադրել բարձր տեխնոլոգիական, նորարարական լուծումներ, որոնք նպաստում են ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների տեխնիկական վերազինմանը, հասարակական և քաղաքացիական անվտանգության հետ կապված խնդիրների լուծմանը, ինչպես նաև՝ հայկական և արտասահմանյան ձեռնարկությունների միջև գործնական կապերի հաստատմանն ու ամրապնդմանը:

Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա էին ՀՀ ԱԻՆ Դավիթ Տոնոյանը, ՊՆ Վիգեն Սարգսյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների,Առողջապահության նախարարները,կառավարության անդամներ, ՀՀ-ում տարբեր դեսպանությունների, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, աշխարհի շուրջ 20 երկրի պաշտոնական պատվիրակություններ և այլ բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր:Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ և «Բիզոն» Ցուցահանդեսային ընկերությունների միություն» ՓԲԸ:

Միջոցառումն ուղեկցվեց հարուստ գործնական ծրագրով, անցկացվեց մրցույթ, անվտանգության ոլորտում գործող մի շարք ընկերություններ պարգևատրվեցին մրցանակներով և դիպլոմներով