SmartClick

ՍմարթՔլիքը ամբողջական ծրագրային ապահովում մատակարարող ընկերություն է, որ տրամադրում է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման լուծումներ բիզնեսի համար։ Մենք արդյունավետորեն համակցում ենք մասնագիտական խորը գիտելիքները և տվյալների վրա հիմնված լուծումները` ապահովելու բարձր որակ և արդյունավետ բիզնես հնարավորություններ մեր հաճախորդների համար ողջ աշխարհում: Առաջնորդվելով այս առաքելությամբ, մենք ստեղծում և կիրառում ենք արհեստական բանականության վրա հիմնված ցանկացած բարդության պրոդուկտներ, ստեղծելով իրական և չափելի արդյունքներ՝ օգնելու ընկերություններին աճել և պահպանել մրցակցային դիրքը արագ փոփոխվող աշխարհում։