Telcell վճարային համակարգ

2007թ. օգոստոսի 4-ին «Թել-Սել» ՓԲԸ-ն սկզբնավորեց Հայաստանում նոր բիզնես ուղղություն` ձեւավորեց ինքնասպասարկման տերմինալների միջոցով վճարումների ընդունման առաջին ցանցը: Առայսօր Telcell-ը Հայաստանի վճարահաշվարկային շուկայում ամենախոշոր համակարգն է՝ մայրաքաղաքի եւ հանրապետության բոլոր մարզերի ընդգրկմամբ: Telcell-ի պրոցեսինգային կենտրոնը սպասարկում է նաեւ Արցախի Հանրապետության տարածքը: «Թել-Սել» ընկերության առաքելությունն է՝ ապահովել հարմարավետություն եւ ազատ ընտրություն՝ որտեղ, որքան ու ինչի համար վճարել, եւ ի հաշիվ արագության՝ խնայել հաճախորդների ժամանակը։