Uncategorized @hy

ԱրմՀայԹեք 2022

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսի նպատակն է ստեղծել եզակի հարթակ՝ խթանելու և ուսումնասիրելու տեղական շուկան, առաջ մղելու ժամանակակից տեխնոլոգիաներն ու ծառայությունները, գտնելու գործընկերներ և ներդրողներ, ստեղծելու համագործակցային կապեր, ամրապնդելու գործընկերային հարաբերություններ:

«ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսին կներկայացվեն պաշտպանական լուծումներ՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ սարքավորումներ:

Սպասվում են այցելուներ ԱՊՀ երկներից, Եվրոպայից, Ասիայից, Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից:

Միջոցառման շրջանակներում տեղի կունենա նաև ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ)-ին կից Գործարար խորհրդի Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի հետ համատեղ նիստը: Ցուցահանդեսի կազմակերպիչն է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, համակազմակերպիչներն են՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» և «Բիզոն ցուցահանդեսային ընկերությունների միություն» փակ բաժնետիրական ընկերությունները։