«Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ի հիմնական գործունեության ուղղություններն են՝
- Հատուկ և երկակի նշանակության ապրանքների արտադրություն
- Լայն սպառման ապրանքների արտադրություն
- Իրավաբանական անձանց և անհատներին տարբեր ծառայությունների մատուցում
- Ռազմական արտադրանքի արտահանում, ներմուծում և առևտրի միջնորդական գործունեություն
- Հետազոտության և զարգացման գործունեության իրականացում
Ընկերությունը հագեցած է արտադրական ձեռնարկություններին բնորոշ հաստոցային պարկով և բոլոր տեսակի սարքավորումներով, համալրված է բարձրորակ ինժեներա-տեխնիկական անձնակազմով:
Ընկերությունում առկա են հետևյալ արտադրական միավորները.
- Մեխանիկական հավաքման արտադրամաս
- Գալվանական արտադրամաս և ձուլման արտադրամաս
- Մոնտաժային արտադրամաս
- Գործիքների և դրոշմակնիքների պատրաստման արտադրամաս
- Փայտամշակման արտադրամաս
«ԵրՄՄԳ» ՓԲԸ գործունեությունը`
- Հատուկ սարքավորումների, այլ գործիքների և արտադրատեսակների (հրամանատարական արկղեր, դաշտային հեռախոսների մարտկոցներ և լիցքավորող սարքեր, դաշույններ սպաների և գեներալների համար) արտադրություն
- Մետաղական կոնստրուկցիաների, դռների և հեռակառավարվող դարպասների արտադրություն
- Ռազմական տեխնիկայի արդիականացում և վերանորոգում
- Բժշկական սարքավորումների և միջոցների արտադրություն
- Գունավոր և սև մետաղների ձուլում
- Գալվանապատում, փոշեներկում
Այսօր «ԵրՄՄԳ» ՓԲԸ-ն հեղինակավոր ընկերություն է, որը մինչ օրս շարունակում է դինամիկ զարգանալ, պահպանելով իրեն փոխանցված հարուստ գիտամշակութային ժառանգությունը՝ նպաստելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում նորարարական նախագծերի առաջացմանն ու իրականացմանը:
Ներկայումս «ԵրՄՄԳ» ՓԲԸ դուրս է եկել զարգացման նոր աստիճան, ուղղորդված ենթակառուցվածքային սահմանափակումների հաղթահարմանը, նորարարության խթանմանը, գիտելիքահենք արտադրությանը, ստարտափների խթանմանն ու նոր ծրագրերի առաջխաղացմանը՝ ինչպիսիք են,
- Ռազմարդյունաբերության ձեռնարկությունների առաջխաղացման կենտրոնի ստեղծումը
- Hi Tech կիբեռանվտանգության կենտրոնի ստեղծումը
- ՏՏ ոլորտի ուսումնական ծրագրերի կազմակերպման խթանումը
- Ստարտափ հարթակի զարգացումը
- Ցուցահանդեսների կազմակերպումը